ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Երբ պատահական տխմարը փորձում է դասեր տալ բոլորին

Երբ պատահական տխմարը փորձում է դասեր տալ բոլորին
02.07.2023 | 21:00

Կա ստրկամտության մի վատթարագույն տեսակ, երբ մարդը մտասևեռված կերպով որևէ գաղափարի ստրուկն է դառնում։

Նման մարդը մի կերպ ընկալած գաղափարի սահմաններից դուրս այլ բան չի տեսնում ու չի ընդունում, կամ, պարզապես իր ինտելեկտուալ հնարավորությունները թույլ չեն տալիս դա։

Նման մարդկանց մասին Մեծն Թումանյանն ասում էր, որ նրանց մոտ ոչ թե գաղափարն է մտնում գլխի մեջ, այլ նա սեփական գլուխն է խցկում գաղափարի մեջ։

Լինում են նաև դեպքեր, երբ տաղանդավոր անձը իր կողմից մշակված ընտիր գաղափարի գերին է դառնում և ընկնում ցիկլի մեջ։

Սրանք բոլորը ոչ լիարժեք ու աղքատիկ հասարակական կյանքի հետևանքներն են, երբ որևէ պատահական տխմար փորձում է բոլորին դասեր տալ, իսկ սակավաթիվ գիտուններն էլ չեն իմանում՝ մտքեր փոխանակելու պրոցեսները ինչպես և ում հետ կազմակերպել։

Սա է մեր անկազմակերպ, քաոսային ու անճարակ կյանքը, որ կորցրած հնարավորությունների չեմպիոն կարող է հռչակվել։

Հիշենք մեր կյանքի մակարդակն ու հնարավորությունները խորհրդային վերջին շրջանում, մտովի դրան գումարենք Սփյուռքի հնարավորությունների թեկուզ մի փոքր մասը և լրիվ պատկերացում կարող ենք կազմել մեր կորցրած հնարավորությունների մասին։

Որ ասես տկարամիտ ենք, տկարամիտ էլ չենք, բայց համատեղ ջանքերով լավ կյանքի ձգտելու արվեստը լքել է մեզ, ու ասպարեզը մնացել է պատահական մարդկանց: Հազար ափսոս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3804

Մեկնաբանություններ